Մատչելիության հղումներ

Ուկրաինայում դատապարտվեց նաեւ պաշտպանության նախկին նախարարը


Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Վալերի Իվանչենկոն պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով այսօր դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման։

Նա պաշտպանության նախարար է աշխատել ներկայումս բանտարկված Յուլիա Տիմոշենկոյի վարչապետության օրոք։

Ըստ դատարանի` Իվանչենկոն հողի սեփականաշնորհման ապօրինի գործարքով պետությանը 10 միլիոն դոլարի վնաս է հասցրել։

Նախկին նախարարը հերքում է մեղադրանքը եւ այն անարդար է որակում։

Իվանչենկոն Տիմոշենկոյի կառավարության արդեն երրորդ անդամն է, ով դատապարտվում է ազատազրկման։ Այս տարի ավելի վաղ չորս տարվա ազատազրկման է դատապարտվել ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն, երեք տարվա ազատազրկման` բնապահպանության նախկին նախարար Գեորգի Ֆիլիպչուկը։

Ինքը Յուլիա Տիմոշենկոն անցած տարի 7 տարվա ազատազրկման է դատապարտվել` 2009 թվականին Ռուսաստանի հետ բնական գազի մատակարումների մասին պայմանագրերը ստորագրելիս պաշտոնեական լիազորությունները գերազանցելու մեղադրանքով, որը նախկին վարչապետը չի ընդունում` պնդելով, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG