Մատչելիության հղումներ

Եվրոպայի առաջնությունից հայ պատանի սամբիստները վերադառնում են 11 մեդալով


Անցած շաբաթ Բուխարեստում անցկացված սամբոյի Եվրոպայի երիտասարդների, պատանիների եւ աղջիկների առաջնությունից Հայաստանի հավաքականը վերադառնում է 11 մեդալով, որից 1-ը` ոսկե, 2-ը` արծաթե, 8-ը` բրոնզե։

Սամբոյի ֆեդերացիայի հաղորդագրության համաձայն` Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկով 21 պետությունների շարքում գրավել է պատվավոր երրորդ հորիզոնականը. առաջինում վրացիներն էին, երկրորդում՝ Ռուսաստանի ներկայացուցիչները:

Կիրակի օրը գերազանց է հանդես եկել հայաստանցի պատանիներից Գոռ Մալյանը, ով 56 կիլոգրամ քաշային կարգում բոլոր գոտեմարտերում հաղթել է մրցակիցներին եւ հռչակվել Եվրոպայի չեմպիոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG