Մատչելիության հղումներ

Նախագահը ծանոթացավ բնակարանաշինական ծրագրերին


Նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը աշխատանքային այցով մեկնել էր Շիրակի մարզ:

Սերժ Սարգսյանն առաջինն այցելեց Ախուրյան համայնք, որտեղ երկրաշարժից անօթեւան 104 ընտանիքների համար բնակարաններ են կառուցվում: Բնակարանաշինական այս ծրագիրը 2013 թվականի առաջին եռամսյակում: Դրանով Ախուրյանում կլուծվի անօթեւանության խնդիրը:

Շինանարության ընթացքին ծանոթանալուց հետո Սերժ Սարգսյանը մոտեցավ եւ զրուցեց շինհրապարակում հավաքված ախուրյանցիներիի հետ, որոնք մեծ մասամբ պետական կառույցներ ներկայացնող հիմնարկների աշխատողներ էին: Զրույցին ներկա մի կին, որ առաջիկայում բնակարան կստանա, իր շնորհակալությունները հայտնեց նախագահին «խոսքի տերը լինելու» համար: Ի պատասխան՝ նախագահը ասաց. - «Անկեղծորեն բոլոր դեպքերում ուզում եմ ներողություն խնդրել, որ քսան տարուց երկար ձգվեց, որ սպասեք ձեր բնակարանին»:

Ախուրյանի թիվ 1 դպրոցի տնօրենը շտապեց նախագահի հավաստիացնել, որ «ջանք ու եռանդ չեն խնայելու, որ առաջիկա ընտրությունները անցնեն թափանցիկ եւ արդար»:

Այնուհետեւ առանց լրագրողների ուղեկցության Սերժ Սարգսյանն այցելեց Գյումրիի «Մուշ-2» եւ «Անի» թաղամասեր: Այստեղ աղետի գոտու վերականգման չորրորդ ծրագրի շրջանակներում 1756 բնակարանի շինարարությունն է ընթանում:

Երկու տարի առաջ այս նույն ծրագրի շրջանակներում 1056 բնակարան շահագործվեց: Բնակարանաշինական այս շրագրի երկրորդ փուլի ավարտն անընդմեջ հետաձգվեց: Այսօր էլ շինարարությունն իրականացնող «Գլենդել հիլզ» կազմակերպության ներկայացուցիչ Միքայել Ներսիսյանը չկարողացավ ստույգ նշել, թե երբ կհանձնվեն նորակառույցները, քանի որ մի նորամուծություն են մտցրել. - «Շահառուներին ընձեռնվում է հնարավորություն ներքին հարդարման գույների ընտրության: Ժամկետ չեմ կարող նշել, քանի որ ժամկետը կախված է շահառուների այցելությունից եւ իրենց ընտրությունից: Այսինքն մինչեւ բնակարանի ներքին հարդարման գույնի ընտրությունը չկատարվի, մենք չենք կարող բնակարանը հարդարել», - ասաց նա:

Շինհրապարակում ներկա էր նաեւ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ով ասաց, որ բնակարանները պատրաստ կլինեն 2013 թվականի ավարտին:

«Չեմ բացառում, կարող են լինել դեպքեր, որ մենք կնախընտրենք մի քիչ ուշացումով հանձնենք բնակարանները: Իհարկե, դրա համար շինարարական կազմակերպությունները կկրեն համապատասխան ֆինանսական տույժեր, բայց բնակարանները կհանձնենք որակով», - ասաց Վարդանյանը:

Քաղաքաշինության նախարարության հաշվարկներով՝ Գյումրիում բնակարանաշինական այս ծրագրի ավարտից հետո մոտ 400-500 անօթեւան ընտանիքներ կմնան, որոնց բնակարանային խնդրի լուծման մի քանի տարբերակ էր առաջարկվում: Պետության համար առավել ձեռնտու եւ էժան տարբերակը «Բնակարանների գնման վկայագիր» ծրագրի իրականացումն էր, սակայն Շիրակի մարզպետարանում մոտ 1.5 ժամ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ դռնփակ խորհրդակցությունից հետո Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լրագրողներին տեղեկացրեց, որ բնակարանաշինական ծրագիրը շարունակվելու է:

«Հավանական է եւս 400 բնակարան լրացուցիչ կկառուպատվի, եւ դա քննարկման փուլում է, հետագայում ամեն ինչ պարզ կլինի: Այսինքն անօթեւանների խնդիրը ընդհանրապես վերջանալու է», - ասաց Ղուկասյանը:

Քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանն էլ ընդհանուր աղետի գոտում իրականացվելիք ծրագիրը ներկայացրեց. - «Վերլուծությունը ցույց տվեց, որ 1008 ընտանիքների խնդիրներ՝ ամբողջ աղետի գոտում, դեռեւս պահանջում են իրենց լուծումները: Ընտրվեց գերակշիռ մասով նոր կառուցվող շենքերի տարբերակը: Նախնական հաշվարկներով կպահանջվի լրացուցիչ 1.5 միլիարդ դրամ տրամադրել այդ ծրագրի իրականացման համար: 2012 թվականի վերջում պետք է ծրագիրը իրականացվի»:

Հիշեցնենք՝ աղետի գոտում շուրջ 7000 անօթեւան ընտանիքների բնակարանով ապահովելու խնդրի լուծման վերջնաժամկետ էր հայտարարվել 2013 թվականը:

Բացի բնակարանաշինական ծրագրից, Գյումրում նաեւ բժշկական ժամանակակից կենտրոն է կառուցվում: Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց ու ծանոթացավ մոտ 1.5 ամսից շահագործվող հիվանդանոցի պայմաններին: Համաշխարհային բանկը 13 միլիոն 600 հազար դոլարի վարկ է տրամադրել հիվանդանոցի կառուցման համար: Բամապրոֆիլ բժշկական կենտրոնը Գյումրիի երեք բժշկական հաստատություններ է միավորելու մի հարկի տար: Այն կունենա 210 մահճակալ, հագեցած կլինի ժամանակակից բուժսարքավորումներով: Պատասխանատուները վստահեցնում են, որ երեք բուժհաստատությունների միավորումից բուժաշխատողների կրճատումներ չեն լինի:

Նշենք նաեւ, որ այսօր Շիրակի մարզպետարանի մոտ մի խումբ գյումրեցիներ էին հավաքվել եւ ուզում էին նամակներ փոխանցել նախագահին: Նրանք, սակայն, այդպես էլ չկարողացան դրանք փոխանցել երկրի ղեկավարին:

please wait

No media source currently available

0:00 0:06:20 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG