Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն ՀՀԿ-ին պաշտոնական առաջարկության դեպքում կպատասխանի


ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի պատրաստվում արձագանքել Հանրապետական կուսակցության հայտնի առաջարկությանը, քանի որ այդ առաջարկը դեռ պաշտոնապես չի ստացել:

Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք չենք պատրաստվում արձագանքել կամ մեկնաբանել մամուլում տեղ գտած հրապարակումները», - ընդգծեց Զոհրաբյանը:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը երկու օր առաջ հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի Հանրապետականն առաջարկու է ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին կամովին ստանձնել քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոններ ու պարտավորվել դրանք կատարել:

Հայ ազգային կոնգրեսը արդեն մերժել է նշված առաջարկությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG