Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի նախընտրական քարոզչությունը կգլխավորի նախագահը


Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի 13-րդ համագումարում
Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի 13-րդ համագումարում
Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական քարոզչությանը կմասնակցի եւ այն կգլխավորի երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է քարոզչական թիմի մյուս անդամներին, ապա, Շարմազանով խոսքով, ՀՀԿ-ի նախընտրական ողջ ցուցակը այս կամ այն կերպ պետք է ընդգրկված լինի քարոզչական թիմում:

«Այն, որ մենք բոլոր համայքներում կլինենք, դա փաստ է», - ասաց նա:

Նշենք, որ ՀՀԿ- նախատեսում է նախընտրական քարոզչության ավարտին՝ մայիսի 4-ին, Երեւանում մեծ հանրահավաք կազմակերպել: Հանրահավաքներ, հանդիպումներ, նաեւ համերգներ կլինեն Հայաստանի բոլոր խոշոր քաղաքներում:

Հարցին, թե արդյո՞ք բոլոր համայնքներում կլինի նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը իր ելույթներով, Շարմազանովը պատասխանեց. - «900 համայքնում, բնականաբար, չի լինի նախագահը, կլինեն կուսակցության այլ անդամներ, բայց ամենախոշոր բնակավայրերում՝ մայրաքաղաքում, երկրորդ, երրորդ քաղաքներում եւ հիմնական ամենախոշոր բնակավայրերում, կլինի կուսակցության նախագահը»:

ՀՀԿ-ն արդեն հրապարակել է իր երեսուն էջից բաղկացած նախընտրական ծրագիրը, սակայն ապրիլի 8-ին,երբ պաշտոնապես մեկնարկում է նախընտրական քարոզարշավը, ՀՀԿ-ն քարոզչություն չի անի՝ հաշվի առնելով Սուրբ Զատկի տոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG