Մատչելիության հղումներ

Ռուսաստանի հոգեւոր առաջնորդի լուսանկարը մոնտաժվել է


Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ եւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտին, փետրվար, 2012թ.

Պատրիարքի ներկայացուցիչները փորձել են հերքել ֆոտոմոնտաժի փաստը, սակայն բլոգերների աչքից չի վրիպել այն հաստատող վրիպակը։

Ռուսաց Ուղղափառ եկեղեցու մամլո դիվանն այսօր ընդունել է, որ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի լուսանկարը խմբագրվել է եւ դրանից ֆոտոմոնտաժի եղանակով հեռացվել է հոգեւոր առաջնորդի ձեռքին կապված թանկարժեք ժամացույցը։

Մամլո դիվանն այդ քայլին է դիմել այն բանից հետո, երբ բլոգերները ռուսական էլեկտրոնային լրատվամիջոցներում հեգնանքով են մեկնաբանել ֆոտոմոնտաժի փաստը։

Պատրիարքի մամլո ծառայությունը հայտարարել է, թե «տեղի ունեցածը անհեթեթ սխալ է, որի համար պատասխանատվություն կրող անձը խստորեն կպատժվի»։

Պատրիարքի պաշտոնական կայքէջում տեղադրված լուսանկարում Կիրիլի ձեռքին ժամացույց չի եղել, մինչդեռ սեղանի ողորկ մակերեսին արտացոլվել է շվեյցարական արտադրության Breguet տեսակի թանկարժեք ժամացույց, որի գինը հասնում է 40 հազար դոլարի։

Պատրիարքն անցած շաբաթ հերքել է այդպիսի ժամացույց կապելու փաստը եւ պնդել է, թե մամուլը մոնտաժված լուսանկար է հրապարակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG