Մատչելիության հղումներ

Նախընտրական գործընթացներում ներգրավված պաշտոնյաները մեկնել են արձակուրդ


Առաջիկա ընտրությունների կապակցությամբ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ արձակուրդ ձեւակերպելու դիմում են ներկայացրել եւ մինչեւ մայիսի 6-ը գտնվում են արձակուրդում։

Այդ մասին այսօր տեղեկացնում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը` տրամադրելով 44-հոգանոց ցուցակ, որում ընդգրկված են փոխնախարարներ, կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներ, մարզպետները, կառավարության, նախարարությունների, մարզպետարանների, այլ գերատեսչությունների աշխատակազմերի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Քաղաքացիական ծառայության խորհրդի, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահները։

Կառավարության մարտի 29-ի նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ առաջիկա նախընտրական գործընթացներում ներգրավված հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, համաձայն գործող օրենսդրության, պետք է արձակուրդ ձեւակերպեն, որպեսզի իրենց պաշտոնական դիրքը եւ հնարավորությունները չօգտագործեն նախընտրական գործընթացներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG