ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Իրաքի իշխանություններին է դիմել երկրում մահապատժի կիրառումը դադարեցնելու կոչով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը իր մտահոգությունն է հայտնել Իրաքում մահապատիժների քանակի ավելացման առնչությամբ:
Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ, 2011 թվականի հունվարից մինչեւ նոյեմբեր Իրաքում մահապատժի է ենթարկվել 68 մարդ, իսկ դեկտեմբերից մինչեւ այս տարվա փետրվար` երեք ամսվա ընթացքում մահապատժի է ենթարկվել 80 մարդ:
Բան Կի-մունը Իրաքի իշխանություններին առաջարկում է կասեցնել պատժի այս ձեւը: