Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարի, Ֆրանսիայի դեսպանի հետ


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպումներ է ունեցել Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկկի Տուոմիոյայի, Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի հետ։

Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի հաղորդագրության համաձայն` հանդիպումների ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրություններին եւ, մասնավորապես, դրանց օրինականության ապահովմանն առնչվող հարցեր: Շեշտվել է նաեւ միջազգային դիտորդական առաքելությունների դերակատարության կարեւորությունը:

Ֆրանսիացի դեսպանի հետ հանդիպման ժամանակ, ընդդիմադիր շարժման գրասենյակի փոխանցմամբ, «հատուկ շեշտվել է ընտրացուցակներում Հայաստանից բացակայող 700 հազար ընտրողների առկայության խնդիրը` նշելով, որ սա իշխանությունների ընտրակեղծարարության հիմնական ռեսուրսն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG