Մատչելիության հղումներ

Էժան ապրանքն ակցիայի տեսքով կասկած է առաջացնում


Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում հավաստեց, որ մթերքի գնաճ տոնի կապակցությամբ գուցե եւ նկատվի, բայց իրավիճակն այնպիսին է, որ թանկացումների հետ կապված խառնաշփոթ այս տարի, այնուամենայնիվ, չի ստեղծվի:

2012 թվականի առաջին եռամսյակում ընդհանուր գնային թանկացումները 3.3 տոկոս են կազմել:

Սուրբ Հարության տոնին մեկ շաբաթից քիչ ժամանակ է մնացել, սկսե՞լ են արդյոք մեր քաղաքացիներն իրենց գնումները, ի՞նչ են գնում ու նկատո՞ւմ են թանկացումներ շուկաներում ու սուպերմարկետներում:

«Դեռ չեմ պատրաստվել, գնումներ չեմ արել Զատիկի կապակցությամբ, չեմ կարող կոնկրետ ասել: Ընդհանրապես գնաճ նկատվում է, բնական է, միջինը՝ 150-200 դրամի սահմաններում: Ավելի շուտ եմ նկատել, ոչ թե Զատիկից առաջ», - ասաց հարցվողներից մեկը:

Արմեն Պողոսյանը հավելեց, որ հայ արտադրողներն արդեն կարողանում են օպերատիվ քաղաքականություն վարել, այսինքն պաշարներ ստեղծել՝ իմանալով, որ «կա Նոր տարի եւ կա Զատիկ»:

«Իհարկե, ոչ ի հաշիվ նրա, որ այդ պաշարները ժամկետի հետ պրոբլեմներ ունենան, պարզապես պետք է պահեստային տնտեսությունում ճշգրիտ եւ գրագետ քաղաքականություն վարվի՝ թարմացնելու այդ պաշարները: Արատավոր տնտեսական քաղաքականություն է վարվում մասնավորապես ձվի եւ թռչնամսի արտադրության հարցում», - ասաց նա:

«Մաքսլիբերթի»-ն փորձեց զրուցել Երեւանի սուպերմարկերտներից մեկի մենեջերի հետ, սակայն վերջինս հրաժարվեց պատասխանել հարցերին՝ պատճառաբանելով, որ թանկացումներ չկան, դեռ ավելին՝ իրենց մոտ ակցիաներ են: Իսկ Արմեն Պողոսյանը ասաց, որ սպառողների ասոցիացիան շատ է ստանում ահազանգեր ակցիաների շրջանակներում գնված կասկածելի ապրանքների վերաբերյալ:

«Կա կյանքի օրենք՝ էժանը ապրանքը արդեն կասկած է առաջացնում: Ահազանգեր ենք ստացել, որ ապրանքը, որը որպես ակցիա էր վաճառվել, ժամկետանց էր կամ որակը վատն էր: Մեր խնդիրն է ավելի հետեւողական լինել», - հավելեց Պողոսյանը:

Նրա խոսքով՝ չնայած Երեւանի սուպերմարկետների բազմազանությանն ու մաքրությանը, այնուամենայնիվ, տնտեսական զարգացման առումով Հայաստանը ետ է գնում:

«Շատ ուղղակի առումով մենք ռեգիոնալ մրցակցությանը չենք դիմանում եւ խուսափում ենք հրապարակել այդ թվերը համեմատության մեջ», - նշեց Պողոսյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:29 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG