Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` զրուցակիցները միմյանց շնորհավորել են 1992 թվականի հենց այս օրը երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ:
Սարգսյանը եւ Լավրովը երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական երկխոսությունը, բոլոր ոլորտներում՝ առեւտրատնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական, հումանիտար, նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում դինամիկ զարգացող համագործակցությունը վկայում է բարեկամ երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ առկա ռազմավարական գործընկերության եւ ամուր դաշնակցային փոխհարաբերությունների մասին, որոնք տարեցտարի ամրապնդվում են երկու երկրների նախագահների միջեւ պարբերաբար տեղի ունեցող բարձր մակարդակի հանդիպումներով:
Սերգեյ Լավրովը տարին հոբելյանական է համարել նաեւ այս տարվա օգոստոսին լրացող` Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված պայմանագրի 15-ամյակի առիթով եւ նշել, որ հոբելյանական տարում կազմակերպվող միջոցառումները համատեղվում են համագործակցության առավել զարգացմանն ուղղված որոշակի ծրագրերի իրագործմամբ:
Այսօր Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ընդունել է նաեւ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը։