Մատչելիության հղումներ

«Հայփոստը» շրջանառության մեջ է դրել փոստային վճարման նոր միջոց՝ նամականիշով ծրար


Ապրիլի 2-ին առաջին անգամ մարվեց եւ «Հայփոստ»-ի կողմից շրջանառության մեջ դրվեց նոր փոստային պրոդուկտ` նամականիշով ծրար` «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը» թեմայով։ Այս մասին ասված է «Հայփոստ»-ի տարածած հաղորդագրությունում։

Նամականիշի մարման արարողությունն իրականացրել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Հայաստանի արտագործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նամականիշով ծրարը փոստային վճարման միջոց է: Այն իրենից ներկայացնում է փոստային ծրար, որի վրա տպված է նամականիշի պատկերը, որը ծրարից զատ վաճառքում չկա:

Նամականիշով ծրարներն ընդունված են աշխարհի բոլոր զարգացած փոստային օպերատորների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG