Մատչելիության հղումներ

Սիբիրում ինքնաթիռ է աղետի ենթարկվել, կան զոհեր


Ռուսաստան – ԱԻՆ նախարարության աշխատակիցները փրկարարական աշխատանքներ են իրականացնում ATR-72 ինքնաթիռի աղետի վայրում, 02-ը ապրիլի, 2012
Ռուսաստան – ԱԻՆ նախարարության աշխատակիցները փրկարարական աշխատանքներ են իրականացնում ATR-72 ինքնաթիռի աղետի վայրում, 02-ը ապրիլի, 2012
Տյումենից Սուրգուտ ուղեւորվող UTair ընկերության ATR-72 ինքնաթիռը երկուշաբթի առավոտյան աղետի է ենթարկվել, զոհվել է 32 մարդ։

11 մարդ ողջ է մնացել եւ տեղափոխվել հիվանդանոց, այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ինքնաթիռում, ընդհանուր առմամբ, եղել է 43 մարդ։

Ինքնաթիռը ընկել է Տյումենից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա՝ օդ բարձրանալուց րոպեներ անց։ Անկման արդյունքում այն բաժանվել է 3 մասի եւ այրվել։ Աղետի պատճառները քննելու համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ «հաղորդագրությունների համաձայն» ինքնաթիռում հայազգի ուղեւորներ չեն եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG