Մատչելիության հղումներ

Սիրիայի ազգային խորհուրդը` բոլոր սիրիացիների օրինական ներկայացուցիչ


Այսօր Ստամբուլում ժողով գումարած «Սիրիայի բարեկակմների» խումբը Սիրիայի ազգային խորհուրդը ճանաչել է որպես բոլոր սիրիացիների օրինական ներկայացուցիչ։

Ժողովն ընդունել է հռչակագիր, որով կոչ է անում Սիրիայի զինված ուժերին չկատարել քաղաքացիների վրա կրակ բացելու ապօրինի հրամանները։

«Սիրիայի բարեկամների» խմբին են միացել ավելի քան 60 արեւմտյան եւ արաբական երկրներ, որոնք Դամասկոսից պահանջում են դադարեցնել հարձակումներն ընդդիմության վրա։ Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը չեն միացել այդ խմբին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG