Մատչելիության հղումներ

Ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը պարգեւատրվել է «Տիգրան Մեծ» շքանշանով


Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, հասարակական-պետական գործիչ Սերգեյ Համբարձումյանը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրվել է «Տիգրան Մեծ» շքանշանով։

Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն` պետական բարձր պարգեւը ակադեմիկոսին է շնորհվել գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ երկարամյա հասարակական-քաղաքական գործունեության համար։

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Սերգեյ Համբարձումյանին եւ շնորհավորել ակնառու պետական գործչին եւ գիտնականին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ, մաղթել քաջառողջություն եւ հաջողություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG