«Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված` Երեւանի թիվ 10 ընտրատարածքի 10/30 ընտրական տեղամասի ընտրացուցակում տեղ գտած անճշտությունը պարզելու նպատակով Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում ստեղծված արագ արձագանքման օպերատիվ շտաբը կատարել է ուսումնասիրություն:
Ոստիկանության փոխանցմամբ` ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ անճշտությունը անձնագրային ծառայության աշխատակցի ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանք է: Անձնագրային ծառայության քաղաքացիական ծառայողը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Անճշտությունը վերացվելու է:
Անձնագրային եւ վիզաների վարչությունը հայցում է Ֆադեյ Սարգսյանի հարազատների ներողամտությունը:
«Հայկական ժամանակ»-ը այսօր հրապարակել է թիվ 10/30 ընտրատեղամասի լուսապատճենը, որում առկա է նաեւ 2010 թվականին վախճանված` խորհրդային Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահ, Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ Ֆադեյ Տաճատի Սարգսյանի անունը։