Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստանի պաշտպանական բարեփոխումները


Այսօր ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Քաղաքական եւ գործընկերության կոմիտե + Հայաստան ձեւաչափով ամենամյա հանդիպումը:

Հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը եւ Կոմիտեի` ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների ներկայացուցիչները քննարկել են Հայաստանում պաշտպանական բարեփոխումները եւ պաշտպանական օրենսդրության ոլորտում վերջին նախաձեռնությունները:

Մասնավորապես, Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, անդրադարձ է եղել Զինված ուժերի նոր կարգապահական կանոնագրքի ընդունման, պրոֆեսիոնալ կրտսեր ենթասպայական` սերժանտական կորպուսի ձեւավորման օրենսդրական փաթեթի, նոր «Ռազմական կրթության հայեցակարգի» եւ խաղաղապահ ուժերի կարողությունների զարգացման գործընթացներում նկատված էական առաջընթացին:

Դաշինքը պատրաստակամություն է հայտնել այսուհետ եւս աջակցել պաշտպանության եւ անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG