Մատչելիության հղումներ

Նիկոյանը մեկնել է Ալմաթի` մասնակցելու ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի նիստին


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը այսօր մեկնել է Ալմաթի` մասնակցելու ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի մարտի 27-ին կայանալիք հոբելյանական նիստին:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այցի ծրագրում նախատեսված են նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում` Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Ղազախստանի խորհրդարանի Մեջլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի, Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի երկրների գործերով եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկու, Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Կայրաթ Մամի հետ:

Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում են պատգամավորներ Գագիկ Մինասյանը եւ Հերմինե Նաղդալյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG