Մատչելիության հղումներ

Եվրոպոլի ղեկավարը խոսում է Եվրոպայի «սեփական» ահաբեկիչների մասին


Եվրոպան կանգնած է նոր «ջիհադիստական սպառնալիքի» առաջ, հայտարարել է Եվրոպայի ոստիկանության՝ Եվրոպոլի ղեկավար Ռոն Վայնրայթը։

Նրա խոսքով, հենց Եվրոպայի ներսում ծագած ահաբեկչական այս նոր սպառնալիքը՝ «սեփական» ահաբեկիչների կողմից, «շատ ավելի ապակենտրոնացված է եւ դժվար հայտնաբերվող»։

Վայնրայթը նման հայտարարություններ է արել «Ասոշիեյթեդ փրես» գործակալության հետ զրույցում՝ մեկնաբանելով Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը իրականացրել էր ծագումով ալժիրցի 24-ամյա Մոհամեդ Մերան։ Ֆրանսիայի քաղաքացի Մերան սպանել էր հրեական դպրոցի երեք երեխաների եւ նրանց ուսուցչին, այնուհետեւ կրակ բացել ոստիկանության զորքերի վրա։ Մարտի 22-ին ահաբեկիչը սպանվեց ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ։

Եվրոպոլի ղեկավարը կարծում է, որ այս արյունալի միջադեպում կա «Ալ Ղաիդայի» թաքնված ազդեցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG