Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի պաշտոնյան առաջարկում է մինչեւ մեկ տարի ժամկետով մեկուսացնել թմրամոլներին


Ռուսաստանի թմրանյութերի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովն այսօր ասել է, թե համոզված է, որ թմրամոլության հետզհետե ահագնացող տարածումը արագորեն եւ արդյունավետությամբ կանխելու համար անհրաժեշտ է վեց ամսից մինչեւ մեկ տարի ժամկետով մեկուսացնել թմրանյութ օգտագործողներին։

Այսօր կիրառվող 15 ամերիկյան դոլարին համարժեք տուգանքը չի զսպում թմրանյութի օգտագործումը շարունակելու թմրամոլի ցանկությունը։

Իվանովն ասել է, թե որոշակի ժամկետով բանտարկվելու հեռանկարը շատ ավելի սթափեցնող միջոց է։ Ռուսաստանի թմրանյութերի հսկողության դաշնային ծառայության տվյալներով, թմրադեղ օգտագործելու հետեւանքով երկրում ամեն տարի մահանում է մոտ 100 հազար մարդ։


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG