Մատչելիության հղումներ

Արվեստագետները սատարում են Նարեկ Հարթունյանին


Սերժ Թանկյան, Ռուբեն Հախվերդյան, Վարդան Պետրոսյան, եւ բազմաթիվ արվեստագետներ տեսահոլովակների միջոցով իրենց աջակցությունն են հայտնում Նարեկ Հարթունյանին:

Նրանց թվում է նաեւ՝ երաժիշտ Վահան Արծրունին, ով «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ իր եւ Նարեկ Հարթունյանի համագործակցությունն սկսվել է մոտ 10 տարի առաջ:

Հարթունյանների ընտանիքի հետ կատարվողը դիտարկելով՝ Հայաստանում արվեստին վնաս հասցնելու տեսանկյունից նա նշեց, թե քանի որ Հարթունյանների բիզնեսի շնորհիվ էր ֆինանսավորվում «Նարեկացի» արվեստի միությունը, վերջինիս գործունեությունն այժմ եւս վտանգված է:

«Այսինքն՝ այն արվեստի դաշտը, որը ներառում է իր մեջ ինքնուսների, սկսնակների, նաեւ հաստատուն իրենց տեղն ունեցող պրոֆեսիոնալների դաշտը վտանգված է: Իսկ սա այն երկընտրանքն է, որը ստեղծվել է ինքնաբերաբար, ազատ արվեստի դաշտում, այն երկընտրանքն է, որը կարող ենք հակադրել Մշակույթի նախարարության ֆորմալ գործունեությանը», - ասաց Վահան Արծրունին:

«Եթե նման բան պատահեց Նարեկի հետ, դա կարող է պատահել ցանկացած մարդու՝ քաղաքացու, գործարարի, կնոջ հետ: Ես ապշած էի, երբ Նարեկը ձերբակալվեց եւ դատապարտվեց առանց մեղադրանքի: Նա ինձ համար նոր Հայաստանի հոգին ու կյանքն է, նա այնքան եռանդ, կորով ու սեր է ներդնում իր արած ամեն գործում: Եվ նրա ձերբակալումը ցնցում էր մեզ համար», - ասում է կինոռեժիսոր Կարլա Կարապետյանը «Ի զորակցություն Նարեկի» տեսահոլովակում:

Տեսահոլովակները սկսեցին համացանցում հայտնվել այն բանից հետո, երբ սաստկացան ամերիկահայ բարերար, «Նարեկացի» արվեստի միության տնօրեն Նարեկ Հարթունյանի վրա ճնշումենրը՝ կապված ընտանիքի բիզնեսի հետ:

Հիշեցնենք, որ հարկերից խուսափելու մեղադրանքով Նարեկ Հարթունյանը, նրա ղեկավարած ընկերության հաշվապահն ու տնօրենը կալանավորվել էին 2011-ի դեկտեմբերին, հետո ազատ էին արձակվել, բայց գործի քննությունը դեռ շարունակվում է:

Հենց նրանց ձերբակալման օրը Facebook սոցիալական ցանցում ստեղծվեց Free Nareg( «Ազատեք Նարեկին») էջը եւ այս էջի համակարգողների կողմից էլ YouTube կայքում տեղադրվում են Նարեկ Հարթունյանին սատարող տարբեր տեսահոլովակներ:

«Տեսագրության մեջ բազամթիվ արվեստագետներ խոսել են այն ժամանակ, երբ Նարեկը բանտում էր, եւ հենց իր համար էլ դա անակնկալ էր, քանի որ իր խոսքերով, ինքն էլ չէր սպասում այդպիսի մեծ արձագանքի», - ասաց Հարթունյանների ընտանիքի մամուլի պատասխանատու Մարիամ Մուղդուսյանը: Նրա փոխանցմամբ, դատական գործերի՝ դեռ ընթացքի մեջ լինելու պատճառով Նարեկ Հարթունյանը խուսափում է հարցազրույց տալուց:

Այժմ ընթացքի մեջ են երեք գործերը՝ քրեական, վարչական եւ քաղաքացիական դատարաններում, որոնցում ներքաշված է Հարթունյան ընտանիքը:

Վերջին դատական նիստը երեկ էր՝ վարչական դատարանում, որը Մարիամ Մուղդուսյանի փոխանցմամբ հետաձգվեց, քանի որ մեղադրող հարկային մարմինը բավարար քանակությամբ փաստաթղթեր չէր ներկայացրել:

please wait

No media source currently available

0:00 0:04:43 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG