«Վալլեքս գրուպ» ընկերությունը պատրաստվում է Լեռնային Ղարաբաղում նոր հանքավայր շահագործել եւ պղինձ ու մոլիբդեն արդյունահանել: Երկուշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի կառավարության եւ «Վալլեքսի» միջեւ հանքարդյունաբերական նոր խոշոր ծրագիր սկսելու մասին համաձայնագիր ստորագրվեց:
Ընկերությունը պատրաստվում է մոտ 80 միլիոն դոլարի ներդրում կատարել Մարտակերտի շրջանի Կաշենի հանքավայրում: Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանի խոսքով` սա կլինի Ղարաբաղի վերջին տասնամյակի ամենախոշոր տնտեսական ծրագիրը, ինչի հաջող իրագործումը կուղեկցվի հարկային խոշոր մուտքերի եւ սոցիալական առանձին խնդիրների լուծմամբ:
«Ակնկալում ենք, որ նոր նախաձեռնությունը Կաշենի հանքավայրի շահագործման ծրագիրը եւս հաջողություն կունենա եւ կնպաստի Արցախի բարգավաճմանը», - ասաց Հարությունյանը:
Հանքավայրի շահագործումը նախատեսվում է սկսել մինչեւ 2015 թվականը, կարդյունահանվի հիմնականում պղինձ եւ մոլիբդեն: Ըստ ծրագրի` առաջիկա 10 տարիներին կմշակվի մոտ 17 միլիոն տոննա հանքանյութ: «Վալլեքս գրուպին» պատկանող «Բեյս մեթալս» ընկերությունը մոտ 10 տարի է, ինչ շահագործում է Մարտակերտի շրջանի Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրը:
Ըստ պաշտոնական տվյալների` ընկերությունը տարեկան արտադրում է մոտ 20 հազար տոննա ապրանքային խտանյութ: Այս ընկերության կողմից կատարած հարկային վճարումները պետական բյուջեի մուտքերի մոտ 17 տոկոսն են կազմում: Սակայն Դրմբոնի հանքավայրի պաշարները, անսպառ չեն, եւ ընկերությունը հասկանալով այդ հանգամանքը, ընդլայնում է իր ծրագրերը: «Վալլեքս» ընկերությունների խմբի նախագահ Վալերի Մեժլումյանի խոսքով` նոր նախագիծը կգերազանցի նախորդի ցուցանիշները:
«Մնացել է մոտավորապես երեք տարի մինչեւ որ օգտագործենք Դրմբոնի հանքավայրի վերջին հանքաքարի պաշարները», - ասաց Մեժլումյանը:
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մոտ Ծաղկաշենի հանքավայրի շահագործման առնչվող հարցերի նվիրված խորհրդակցության ժամանակ նախագահը նշել է, որ պետությունը մեծ ակնկալիքներ ունի Ծաղկաշենի հանքավայրի շահագործման հետ կապված, այն դիտարկելով` որպես Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացման կարեւոր խթաններից մեկը: Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ` Բակո Սահակյանը ընդգծել է նաեւ, որ բոլոր աշխատանքներն պետք է ընթանան միջազգային չափանիշներին համապատասխան եւ այս ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Վալերի Մեժլումյանն էլ իր հերթին խոստանում է, որ բնությանը հասցված վնասը կլինի նվազագույն:
«Մենք կանենք ամեն ինչ, որ այդ վնասը լինի մինիմալ, որպեսզի համեմատելով եւ ֆինանսատնտեսական եւ հարկային բոլոր բացերը նրանք կտրուկ գերակշռեն այն վնասը, որ մենք հասցնելու ենք», - ասաց Մեժլումյանը: