Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստին


Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին:

Նիստին ներկա են եղել ԵվրԱզԷՍ-ի անդամ պետություններից՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցությունում դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների՝ Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի նախագահները:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, քննարկումներն ուղղված են եղել ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտների վերակազմավորման ու դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը, Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան կմասնակցի Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի անունից ԵվրԱզԷՍ-ի խորհրդի նիստին մասնակցած պետությունների ղեկավարների պատվին տրվող ընդունելությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG