Մատչելիության հղումներ

Չալդրանյանի «Ձայն բարբառո… »-ն` վերջին 20 տարիների լավագույն հայկական ֆիլմ


Վիգեն Չալդրանյանը «Հայակ» մրցանակով, Երեւան, 18-ը մարտի, 2012թ.
Վիգեն Չալդրանյանը «Հայակ» մրցանակով, Երեւան, 18-ը մարտի, 2012թ.
«Հայակ» մրցանակաբաշխությունը ամփոփեց հայ կինոյի ասպարեզում վերջին 20 տարիների ձեռքբերումները:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կիրակի երեկոյան կայացած անդրանիկ եւ յուրօրինակ այս մրցանակաբաշխությունը արվեստասերներից ոմանք համեմատում են ամերիկյան «Օսկար»-ի հետ:

«Հայակ»-ը արձանիկ է, որը պատկերում է կադրը` մատների որոշակի շարժմամբ:

Լավագույն խաղարկային ֆիլմ ճանաչվեց կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառո… » ֆիլմը` նկարահանված 1991 թվականին, լավագույն ռեժիսորի կոչմանն արժանացավ Հարություն Խաչատրյանը` իր «Սահման» ֆիլմով, լավագույն դերասանուհի ճանաչվեց Աննա Էլբակյանը` «Որտեղ էիր, մարդ Աստծո» ֆիլմում ունեցած իր գլխավոր դերակատարման համար, լավագույն դերասան ճանաչվեց Միքայել Պողոսյանը` «Երեւան ջան» ֆիլմում իր դերակատարման համար: Լավագույն սցենարի հեղինակներ ճանաչվեցին հանգուցյալ Զորայր Խալափյանը եւ Առնոլդ Աղաբաբովը` «Որտեղ էիր, մարդ Աստծո» ֆիլմի համար. նրանց մրցանակները հանձնվեցին նրանց ընտանիքներին:

Ընդհանուր առմամբ, մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ էր ներկայացրել 92 ֆիլմ, ի վերջո ընտրվել էր 36 ֆիլմ` 12 անվանակարգերում:

Մրցանակաբաշխության ժյուրին գլխավորում էր Հայաստանի վաստակավոր դերասան Սոս Սարգսյանը, ում էլ հանձնվեց խորհրդանշական առաջին «Հայակ»-ը:


please wait

No media source currently available

0:00 0:01:31 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG