Մատչելիության հղումներ

Խորհրդանշական դատարանը վճռեց ապամոնտաժել կրպակները


Բնապահպան ակտիվիստների ստեղծած խորհրդանշական «Արդար եւ անկախ դատարան»-ն այսօր հրապարակեց վճիռը Մաշտոցի այգում կրպակների տեղադրման օրինականության հարցով եւ բավարարեց հանրության հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի` պարտադրելով քաղաքային իշխանություններին ապամոնտաժել կրպակները եւ բարեկարգել այգին դրա նպատակային նշանակությանը համապատասխան:

Դատարանը կետ առ կետ ընթերցում էր իրենց գնահատմամբ եւ բազմիցս նշված այն իրավախախտումները, որոնք անթույլատրելի են դարձնում կրպակների տեղադրումը պուրակում:

Դատավորի դերում հանդես եկող ակտիվիստ Արթուր Գրիգորյանը վճիռը հրապարակելուց հետո մանրամասնեց, որ այսօրվանից իրենք սեփական ուժերով սկսում են այգու բարեկարգումը, այդ թվում` ծառատունկ, մաքրման աշխատանքներ. - «Հուսով ենք, որ քաղաքապետարանը դա կսկսի… Մենք կարող ենք զուգահեռաբար իրականացնել պրոցեսները»:

Մարիամ Սուխուդյանի գնահատմամբ` տասնօրյա ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարանը ակտիվիստներին այլընտրանք չի թողնի` սեփական ուժերով կրպակներն ապամոնտաժելուց բացի:

Ակտիվիստներն այսօր միասնական որոշմամբ հրաժարվեցին մասնակցել ոստիկանության կազմակերպած կլոր սեղանին` ընդգծելով, որ որեւէ մեկին չեն լիազորում քննարկմանը հանդես գալու իրենց անունից:

«Համոզված ենք, որ ՀՀ Սահմանադրության խախտումը բանակցությունների ենթակա չէ, եւ պահանջում ենք անհրաժեշտ կամք դրսեւորել պատասխանատվության ենթարկելու բռնարարքի հրաման տվողներին ու կատարողներին», - ասված է նրանց տարածած հայտարարությունում:

please wait

No media source currently available

0:00 0:03:53 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG