Մատչելիության հղումներ

Ջուլիան Ասանժը մտադիր է առաջադրվել Ավստրալիայի սենատի ընտրություններում


Գաղտնի փաստաթղթերի աղմկահարույց հրապարակումների շնորհիվ հայտնի դարձած WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժը մտադրություն է հայտնել իր թեկնածությունն առաջադրել հաջորդ տարի Ավստրալիայում կայանալիք սենատի ընտրություններում:

40-ամյա ավստրալացին այժմ տնային կալանքի է տակ է Մեծ Բրիտանիայում: Նրա փաստաբանները փորձում են կանխել իրենց պաշտպանյալի արտաքսումը Շվեդիա, որտեղ Ասանժը մեղադրվում է սեռական բնույթի հանցագործությունների մեջ:

Ակնկալվում է, որ բրիտանական Գերագույն դատարանը նրան արտաքսելու մասին որոշումը կընդունի մոտ ապագայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG