Մատչելիության հղումներ

Բելառուսում գնդակահարվել է Վլադիսլավ Կովալյովը


Բելառուսում գնդակահարվել է անցած տարվա ապրիլին Մինսկի մետրոյում ահաբեկչության կազմակերպման համար մահվան դատապարտված Վլադիսլավ Կովալյովը:

Մահապատիժը մարտի 16-ին ի կատար ածելու մասին գրավոր տեղեկացրել են Կովալյովի մորը:

Նախօրեին Կովալյովի մայրը դիմել էր Բելառուսի նախագահի Լուկաշենկոյին` խնդրելով մեկ տարով հետաձգել մահապատիժը: Լյուբով Կովալյովան հույս ուներ, որ այդ ընթացքում ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն կդիտարկի իր բողոքը:

Այս շաբաթ ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն մերժել էր Կովալյովին եւ այդ գործով մյուս դատապարտյալ Դմիտրի Կոնովալովին ներում շնորհելու դիմումը:

Մինսկի «Օկտյաբրսկայա» կայարանում ահակեբչական պայթյունի հետեւանքով զոհվել էր 15, վիրավորվել ավելի քան 200 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG