Մատչելիության հղումներ

Աշոտյանը մեկնում է Ղարաբաղ


Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղ։ Այդ մասին այսօր հայտնում է կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունը։

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի եւ վարչապետ Արա Հարությունյանի, կրթության բնագավառի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ այցելություն Հայաստանի պետական ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղ՝ շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հայաստան - Ղարաբաղ կրթական համագործակցության եւ ոլորտում իրականացվող բարեփոխումների հետ կապված հարցեր: Պատվիրակությունը, որպես նվիրատվություն, Ղարաբաղի ուսումնական հաստատություններին կտրամադրի համակարգիչներ, գրքեր, ուսումնական պարագաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG