Մատչելիության հղումներ

Եվրամիության դեսպանները կվերադառնան Մինսկ


Եվրամիությունը վերադարձնում է իր դեսպաններին Բելառուս։

Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը դիվանագետներին կոչ է արել վերադառնալ Մինսկ` մարտի 21-23-ը անցկացվելիք ԵՄ-ի արտգործնախարարների հանդիպումից առաջ։

Չի բացառվում, որ այդ հանդիպման ընթացքում հավանության արժանանա Բելառուսի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը։

Եվրամիության անդամ 27 երկրների դեսպանները հետ էին կանչվել փետրվարի վերջին, երբ պաշտոնական Մինսկը հայտարարեց Լեհաստանի դեսպանին երկրից արտաքսելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG