Մատչելիության հղումներ

Ալիեւի վարչակազմը դատապարտում է միջամտությունը «Ազատության» լրագրողի անձնական կյանքին


Ադրբեջանի նախագահի վարչակազմը խստիվ դատապարտում է միջամտությունը «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Խադիջա Իսմայլովայի անձնական կյանքին։

1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` այսօր համապատասխան հայտարարություն է տարածել Իլհամ Ալիեւի վարչակազմի քաղաքական վերլուծության եւ տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը։

Օրեր առաջ ինտերնետում հայտնվել է լրագրողի ինտիմ կյանքին վերաբերող տեսանյութ, իսկ ավելի վաղ Իսմայլովան սպառնալից բովանդակությամբ նամակ էր ստացել։

Տեղի ունեցածը դատապարտել է «Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Քորնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG