Մատչելիության հղումներ

Վիկտոր Դալլաքյանը եւ Շուշան Պետրոսյանը դարձան հանրապետականներ


Հայաստանի գործող Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը եւ երգչուհի Շուշան Պետրոսյանը երեկ երեկոյան դարձել են իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամներ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց կուսակցության գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադեւոսյանը։

Վիկտոր Դալլաքյանը խորհրդարանի պատգամավոր է 1995 թվականից մինչ օրս, տասնյակ օրինագծերի հեղինակ է։ 1998 - 2003 թվականներին եղել է Հանրապետական կուսակցության անդամ, սակայն 2003-ին դուրս է եկել կուսակցությունից` այն պատճառով, որ ՀՀԿ-ն որոշել է նախագահական ընտրություններում սատարել Ռոբերտ Քոչարյանին։ Այլ կուսակցության չի անդամակցել, թեեւ 2003-ի նախագահական ընտրություններում սատարել է Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին, իսկ նույն տարվա խորհրդարանական ընտրություններից հետո ընդգրկվել է «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի խմբակցությունում, եղել է խմբակցության քարտուղարը։


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG