Մատչելիության հղումներ

Մաշտոցի այգում նստացույցի առաջին գիշերը` առանց միջադեպերի


Մաշտոցի այգում բնապահպան ակտիվիստների նստացույցի առաջին գիշերը անցել է խաղաղ, միջադեպեր չեն եղել։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին այսօր վաղ առավոտյան փոխանցեց ակցիայի մասնակիցներից Արմո Սաֆարյանը։

Նրա փոխանցմամբ` նստացույցի մասնակիցների մեծ մասը արթուն են մնացել, ոմանք էլ քնել են միակ վրանում։ «Եվ վրանի կողքը մի փոքր տարած առանձնացրեցինք, իզոլացրեցինք հողից եւ փորձեցինք քնել այդ հատված վրա` [պառկելով գետնին]», - ասաց Սաֆարյանը։

Նա հայտնեց, որ այգում կա երեք ոստիկանական մեքենա, «բայց ոստիկանների ներկայությունը, որպես այդպիսին, էդքան էլ չէր զգացվում, որովհետեւ իրենք ուղղակի քնած էին մեքենաների մեջ, ու ընդհանրապես, ոստիկանների հետ նույնիսկ շփում չի եղել գիշերվա ընթացքում»։

«Ամբողջ գիշեր հերթապահել ենք 27 հոգով։ Հերթափոխը այնպես է, որ առավոտյան արդեն կգան մեր մյուս ակտիվիստները, այգում միշտ մարդ է լինելու», - նշեց Արմո Սաֆարյանը։


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG