Մատչելիության հղումներ

Հանրությունը անտեղյակ է «Ես գիտեմ»-ի քայլերից


Պետություն-քաղաքացի հարաբերությունները կարգավորող մի շարք գործող օրենքների, կարգերի մասին է տեղեկացնում «Ես գիտեմ» հանրային իրազեկման արշավը։

«Ես գիտեմ կայքը շուրջ 40 հազար այցելու է ունեցել: Առաջին անգամ իրազեկման արշավ իրականացվել է սոցցանցերի միջոցով: Facebook-ի «Ես գիտեմ» էջը արժանացել է 44 հազար հավանության եւ հազարաավոր մարդիկ մասնակցել են քննարկումներին», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը:

Ըստ Սարգսյանի` քաղաքացիների զանգերի մոտ 24 տոկոսը առնչվում էին անշարժ գույքի գրանցման հետ կապված տեղեկատվություն ստանալուն: Զանգերի մոտ 16 տոկոսը վերաբերում էին վարորդական իրավունք ձեռք բերելուն եւ ավտոմեքենաների տեխզննման կտրոն ստանալուն:

«Ընդհանուր առմամբ հանրությունը մեծ մասամբ իրազեկված չէ», - նշեց Դավիթ Սարգսյանը:

Ես գիտեմ արշավի առաջին փուլը սկսվել էր փետրվարի սկզբից եւ շարունակվել մեկ ամիս: Մարտի 1-ից սկսվել է արշավի երկրորդ փուլը:

«Ես գիտեմ» տեղեկատվական արշավի ընթացքում ծախսվել է մոտ 800 հազար դոլար: Հասարակության լայն իրազեկումը այսօր հեռատեսական չի, եւ մենք պարտավոր ենք տեղեկացնել հանրությանը օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ», - նշեց Դավիթ Սարգսյանը:

«Ես գիտեմ» արշավի երկրորդ փուլի ընթացքում ավելացել են մի քանի նոր ոլորտներ: Ինչ վերաբերում է հանրությանը, նրանք, չնայած ԶԼՄ-ներով շրջանառվող նյութերի, տեղյակ չեն օրենքի փոփոխություններին, կամ էլ այդ մասին իմանում են տեղում` գույքի, մեքենայի տեխզննման, վարորդական իրավունքների եւ այլ հարցերով զբաղվելիս:

please wait

No media source currently available

0:00 0:05:21 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG