Մատչելիության հղումներ

Հայաստանի ճանապարհները հիմնականում անցանելի են


Այսօր ժամը 12-ի դրությամբ Հայաստանի տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ըստ նույն աղբյուրի` որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Գեղարքունիքի մարզում` Մադինա, Մաքենիս - Ախպրաձոր, Արագածոտնի մարզում` Ջրամբար, Սարալանջ, Նիգավան, Երնջատապ, Նորաշեն գյուղերի ավտոճանապարհները:

Նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկելուց:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Նույն ժամի դրությամբ Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` երկրի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է եւ առկա է ձնահյուսի վտանգ, ինչպես նաեւ վատ տեսանելիություն:

Մցխեթա - Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը փակ է:

Տվյալ ճանապարհի Պասանաուրի – Գուդաուրի (Պոստա) եւ Կոբի - Լարսի հատվածներում առատ ձյան պատճառով երթեւեկությունը արգելված է կցորդների, կիսակցորդների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG