Մատչելիության հղումներ

Ադրբեջանը, Իրանը եւ Թուրքիան եռակողմ հուշագիր են ստորագրել


Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարները, արխիվ
Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարները, արխիվ
Նախիջեւանում տեղի ունեցած Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների եռօրյա հանդիպման արդյունքում եռակողմ հուշագիր է ստորագրվել, որտեղ անդրադարձ կա նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին:

«Կողմերը կարեւոր են համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորումը` հիմնված ինքիշխանության, տարածքային ամբողջականության եւ պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու վրա, եւ ընդգծում աջակցությունը տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը», - նշված է չորեքշաբթի օրը ստորագրված հուշագրում:

Թուրքական «Զամանը» գրում է, որ Թուրքիան, Ադրբեջանը եւ Իրանը կոնսենսուսի են եկել, որ Ղարաբաղի հակամարտությունը պետք է շուտափույթ լուծել: Ըստ թուրքական այդ պարբերականի մեկնաբանի՝ սա ուղիղ մեսիջ է Հայաստանին: Տարածաշրջանային կայունության համար նրանք ընդգծել են Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման կարեւորությունը` շեշտելով, որ խնդրի լուծումը օգտակար կլինի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի համար:

Ինչ վերաբերում է երեք երկրների միջեւ համագործակցությանը, ապա Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները բարգավաճ տարածաշրջան կառուցելու համար պատրաստակամություն են հայտնել խորացնելու առեւտրատնտեսական, տրանսպորտային, զբոսաշրջության, էներգետիկ ոլորտներում համագործակցությունը` քննարկելով նաեւ միմյանց միջեւ վիզային ռեժիմների դյուրացման հարցերը:

Քննարկվել են նաեւ ավելի ընդհանուր հարցեր, ինչպես օրինակ` պայքարը ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրանյութի, զենքի ապօրինի շրջանառության դեմ:

Հանդիպումից հետո կայացած մամուլի համատեղ ասուլիսում
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է. - «Մենք կարող ենք խաղաղ եւ բարգավաճ տարածաշրջան կառուցել Հարավային Կովկասում»:

Նա ասել է, որ Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը արդեն կարեւոր քայլեր են կատարել տարածաշրջանային կապերը խորացնելու ուղղությամբ:

Իրանի արտգործնախարարը հաստատել է. - «Մենք երեք երկրներ ենք, երեք մարմիններ` մեկ հոգով: Սա անշուշտ արտացոլված է հուշագրում»:

Նրանք նշել են, որ երեք երկրները միասին ավելի քան 170 միլիոն բնակչություն ունեն, որը կարող է շատ խոշոր շուկա լինել:

Էլմար Մամեդյարովը, Ահմեդ Դավութօղլուն, Ալի Ակբար Սալեհին նաեւ երկկողմ հանդիպումներ են ունեցել: Իրանի արտգործանախարարի հետ հանդիպմանը Դավութօղլուն վերահաստատել է, որ Թուրքիան կարող է միջնորդի դեր ստանձնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Արեւմուտքի հետ բանակցություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG