Մատչելիության հղումներ

Սարկոզին այսօր կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր տեղական ժամանակով ժամը 17։30 (Երեւանի ժամանակով 20։30) ընդունելու է ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին։ Այդ մասին տեղեկացնում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Ելիսեյան պալատի հաղորդագրությունը։

«Ֆրանսպրես»-ը նշում է, որ հանդիպումը կայանալու է Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների ընդունած` Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը Սահմանադրական խորհրդի կողմից հակասահմանադրական ճանաչելուց մեկ շաբաթ անց։

Գործակալությունը հիշեցնում է նաեւ, որ Սահմանադրական խորհրդի վճռի հրապարակումից անմիջապես հետո Սարկոզին կառավարությանը հանձնարարեց համանման օրինագծի նոր տեքստ մշակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG