Մատչելիության հղումներ

Միթ Ռոմնին` առաջատար հանրապետականների ճամբարում


Հանրապետական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուի հավակնորդների պայքարում` փրայմերիզում առաջատարը Մասաչուսեթսի նախկին նահանգապետ, գործարար Միթ Ռոմնին է։

Նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի մրցակիցը դառնալու համար չորս հավակնորդներ են պայքարում` Ռոմնին, պահպանողական գործիչ Ռիք Սանթորումը, Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը եւ կոնգրեսական Ռոն Փոլը։

Նախնական ընտրությունները անցկացվել են տասը նահանգներում, հինգի արդյունքները դեռ հայտնի չեն։

Ամերիկացիները մարտի 6-ը անվանել են «սուպերերեքշաբթի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG