Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ի ժամը 13-ի դրությամբ Հայաստանի տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհները դժվարանցանելի են:
Ձնաբքի, մերկասառույցի եւ վատ տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ - Ճամբարակ, Քաջարան - Մեղրի եւ Գորիս - Սիսիան ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն - Մադինա, Արագածոտնի մարզում` Վերին Բազմաբերդ, Մեծաձոր, Թթուջուր, Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ, Չքնաղ, Նորաշեն, Ձորագլուխ, Ջրամբար, Սիփան եւ Ավշեն գյուղերի ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Արագածոտնի մարզում` Արագած, Ափնա, Ծաղկաշեն, Վարդենուտ եւ Ալագյազ-Ծաղկահովիտ, Գեղարքունիքի մարզում` Ախպրաձոր եւ Մաքենիս գյուղերի ավտոճանապարհները:
Շիրակի մարզի Լանջիկ գյուղի հատվածում առկա է քամու ուժգնացում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկելուց:
Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:
Այսօր նույն ժամի դրությամբ Վրաստանի ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, եւ առկա է ձնահյուսի վտանգ, ինչպես նաեւ վատ տեսանելիություն:
Մցխեթա - Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը փակ է:
Նույն ճանապարհի Պասանաուրի - Գուդաուրի (Պոստա) եւ Կոբի - Լարսի հատվածներում առատ ձյան պատճառով երթեւեկությունը արգելված է կցորդների, կիսակցորդների եւ 30-ից ավելի նստելատեղ ունեցող ավտոբուսների համար: