Թուրքական Hürriyet Daily News-ը տեղեկացնում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այս հանգստյան օրերին հանդիպել է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հոգեւոր առաջնորդների հետ եւ նշել, որ խաղաղությունը, կրոնական ազատությունը եւ հավասար իրավունքները գործում են բոլորի համար:
Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ հանդիպումից հետո Դավութօղլուն կրկին անգամ նշել է, որ Թուրքիայի բոլոր քաղաքացիների իրավունքները հավասար են եւ միասին կարելի է հաղթահարել նախապաշարմունքները, որոնք հակասում են այն մեծ մշակույթին, որ «թուրքերն ու հայերը ստեղծել են միասին»: