Մատչելիության հղումներ

Խաչատուր Սուքիասյանը կառաջադրվի մեծամասնական ընտրակարգով


«Սիլ գրուպ» կոնցեռնի հիմնադիր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին կառաջադրվի մեծամասնական ընտրակարգով` Կենտրոն համայնքի թիվ 10 ընտրատարածքում:

Հիշեցնենք, Սուքիասյանը քրեական հետապնդման էր ենթարկվում 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ: Նա մեղադրվում էր «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ: Պատգամավորը հետախուզման մեջ էր մինչեւ 2009 թվականի սեպտեմբերի 2-ը, երբ կամավոր ներկայացավ իրավապահներին: Հատուկ քննչական ծառայություն ինքնակամ ներկայանալու հանգամանքը հաշվի առնելով` նախաքննական մարմինը 2009-ի սեպտեմբերի 4-ին փոխեց նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանքը, եւ որպես խափանման միջոց ընտրեց ստորագրությունը` չհեռանալու մասին: Շուտով Խաչատուր Սուքիասյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից, իսկ 2009-ի սեպտեմբերի վերջին մեկնեց Հայաստանից` դա պատճառաբանելով առողջական խնդիրներով: Հետագայում ՀՔԾ-ն կարճեց նրա նկատմամբ հարուցված գործը ապացույցների անբավարարության հիմքով:

Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG