Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը հանձնարարել է քննել Խոդորկովսկու դատավճռի օրինականությունը


Ռուսաստանի նախագահ Դմիրտի Մեդվեդեւը երկուշաբթի գլխավոր դատախազությանը հանձնարարել է քննել 32 անձնանց, այդ թվում` «ՅՈՒԿՈՍ»-ի նախկին համասեփականատերեր Միխայիլ Խոդորկովսկու եւ Պլատոն Լեբեդեւի դատավճիռների օրինականության հիմքերը:

Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն` Մեդվեդեւը գլխավոր դատախազ Յուրի Չայկային հանձնարակել ղեկավարել քրեական գործերի վերլուծությունը: Վերլուծության վերջնաժամկետը ապրիլի 1-ն է:

Հարկերի վճարումից խուսափելու համար իրենց պատիժը կրող Խոդորկովսկին ու Լեբեդեւը անցած տարեվերջին դատապարտվեցին 13.5-ական տարվա ազատազրկման` նավթի հափշտակման ու ապօրինի եկամուտների օրինականացման մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG