Մատչելիության հղումներ

Որոշ ճանապարհներ դժվարանցանելի են, փակ է Սելիմի լեռնանցքը


Այսօր ժամը 13-ի դրությամբ Հայաստանի տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` փակ է Սելիմի լեռնանցքը։

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ, Ալագյազ, Թթու Ջուր, Լուսագյուղ, Սարալանջ, Վարդենիս, Չքնաղ, Ձորագլուխ, Վարդենուտ, Ջրամբար գյուղերի եւ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն - Մադինա ավտոճանապարհները:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոհիշյալ ճանապարհներով երթեւեկելուց:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Ժամը 12.00-ի դրությամբ Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, եւ առկա է ձնահյուսքի վտանգ, ինչպես նաեւ վատ տեսանելիություն:

Մցխեթա - Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը փակ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG