Մատչելիության հղումներ

Անկարգություններ Ադրբեջանում


Ադրբեջան - Անկարգությունները Գուբա քաղաքում, 1-ը մարտի, 2012թ.
Ադրբեջան - Անկարգությունները Գուբա քաղաքում, 1-ը մարտի, 2012թ.
Հինգշաբթի առավոտից անկարգություններ, բռնություններ են սկսվել Ադրբեջանի Գուբա քաղաքում:

Մոտավորապես հազար մարդ շարժվել է դեպի տեղական իշխանությունների շենքը` պահանջելով քաղաքապետ Ռաուֆ Հաբիբովի անհապաղ հրաժարականը: Նրանք քարերով ջարդել են քաղաքապետարանի շենքի պատուհանների ապակիները եւ հրդեհել են, ինչպես հաղորդվում է, քաղաքապետին պատկանող տունը:

Ցուցարարների զայրույթի պատճառը օրերս YouTube-ում տեղադրված տեսանյութն է, որտեղ Ռաուֆ Հաբիբովը քննադատում է քաղաքի բնակիչներին եւ նրանց մեղադրում իրենց հողը, ընտանիքն ու հայրենիքը 30 մանաթով վաճառելու մեջ:

«Գուբան շատ հարուստ վայր է, բոլորն ուզում են այստեղ տեղ ունենալ: Գուբայի բնակիչները ծախում են Գուբան: Ծախում են իրենց հողերը 30-40 մանաթով: Գուբան վաճառվում է անարժան մարդկանց կողմից: Գուբայի մարդիկ ծախում են իրենց հայրենիքը, հողը», - տեսանյութում ասել է քաղաքապետը:

Ցուցարարներից մեկը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանն ասել է. - «Նա վիրավորել է Գուբայի բնակիչներին: Նա մեղադրել է մեզ դավաճանության մեջ»:

Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամադովը եւ Գուբայի շրջանից պատգամավոր Վահիդ Մամեդովը ցուցարարներին հանդարտության կոչ են արել` խոստանալով լուծել բոլոր խնդիրները:

Ցուցարարների ներկայացուցիչների հետ բանակցելուց հետո քաղաքապետը դուրս է եկել ժողովրդի դիմաց եւ ներողություն խնդրել:

Բայց մարդիկ չեն հանդարտվել: Ներքին գործերի նախարարության ուժերը շրջապատել են քաղաքապետարանի շենքը: Բաքվից եւ Ադրբեջանի այլ շրջաններից լրացուցիչ ուժեր են բերվել Գուբա: Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակիցը Գուբայից հաղորդում է, որ ներքին գործերի նախարարության ուժերը շրջապատել են քաղաքապետարանի շենքը:

Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ են տեղի ունեցել: Մի քանի մարդ ձերբակալվել է: Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, բռնությունները շարունակվում են:

Ադրբեջանական այլ լրատվամիջոցների հաղորդմամբ` ոստիկանները ցրել են ցուցարարներին:

Այս քաղաքում 150 հազար մարդ է ապրում:

Սա ամենամեծ անկարգությունն ու բռնությունն է, որ տեղի է ունենում Ադրբեջանում Իլհամ Ալիեւի նախագահության օրոք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG