Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան համաձայնության է գալիս միջուկային հարցում


Հյուսիսային Կորեան համաձայնել է դադարեցնել միջուկային փորձարկումները, ուրանի հարստացման աշխատանքները եւ հեռահար հրթիռների փորձարկումը:

Այդ մասին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների տան հատկացումների հանձնաժողովում ունեցած ելույթի ժամանակ տեղեկացրել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` ավելացրելով, թե Հյուսիսային Կորեայի այդ քայլը արված է «ճիշտ ուղղությամբ»:

Նշվում է նաեւ, որ ի պատասխան` պաշտոնական Վաշինգտոնը որպես օգնություն Փհենյանին հատկացնելու է 240 հազար տոննա սնունդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG