Մատչելիության հղումներ

ՄԱԿ. Սիրիայում բախումների զոհերի թիվը հասել է 7.5 հազարի


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Լին Պասկոն, ելույթ ունենալով կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում, հայտարարել է, թե Սիրիայում զինված բախումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 7 հազար 500-ի:

Պասկոյի խոսքերով` որոշ երկրների գործողությունները, ինչպես նաեւ անգործությունը հրահրում են Բաշար Ասադի ռեժիմին շարունակել դաժան վերաբերմունքը Սիրիայի բնակչության նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG