Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահի արձագանքից հետո, գիտնականների քննարկումները շարունակվում են


«Պահանջում ենք գիտության ֆինանսավորում» նախաձեռնության անդամներն ամիսներ առաջ հանդիպել էին ՀՀ նախագահի հետ: Հանդիպման ընթացքում, երիտասարդ գիտնականները ներկայացրել են գիտության ֆինանսավորմանը վերաբերող մի շարք խնդիրներ: Դրանց մի մասը լուծելու համար նախագահը հատկացրել է 100 մլն դրամ:

Նախաձեռնության կազմում են տարբեր գիտական ընկերությունների անդամներ: Նախաձեռնության անդամները նշում են, որ հատկացված գումարը շատ քիչ է անգամ սկզբի համար, բայց վստահ են, որ հետագայում առավել մեծ ակտիվությամբ նաեւ մասնավոր սեկտորը կմիանա իրենց:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս եւ ARMACAD ցանցի հիմնադիր Խաչիկ Գեւորգյանը, ով նախաձեռնության խորհրդի կազմում չկա, (նախաձեռնության ակտիվիստներից է) հետեւում է նախաձեռնության ֆեյսբուքի էջի ակտիվությանը: Ըստ նրա, վերոնշյալ առաջարկներից մի քանիսի շուրջ այս պահին տարաձայնությունների ալիք է բարձրացել ֆեյսբուքյան համապատասխան էջում:

«Մյուս խմբերի ներկայացուցիչների հետ այս հարցերում չկա կոնսենսուս: Ելնելով այս ամենից` էջը բորբոքված է այս պահին եւ բազմաթիվ անգամներ քննարկվում է այս հարցը», - ասաց Խաչիկ Գեւորգյանը:

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի խոսքով` հատկացված գումարն արդյունավետ կծախսվի, եթե վարչական ու հարակից ծախսեր չլինեն:

please wait

No media source currently available

0:00 0:05:34 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG