Լիտվական ազգանվամբ, հրեական ծագմամբ եւ ֆրանսիական անձնագրով 44-ամյա Միշել Հազանավիչյուսը դարձավ Ամերիկյան կինոակադեմիայի 84-րդ «Օսկար» մրցանակաբաշխության գլխավոր հերոսն ու հայտնությունը:
Հազանավիչյուսի` 30-ականների ոճով նկարահանված սեւ-սպիտակ «Արտիստը» կինոնկարը, որի սյուժեն ծավալվում է 1927 թվականին` Հոլիվուդում, հաղթող ճանաչվեց միանգամից 5 անվանակարգերում:
Ամերիկյան կինոակադեմիան «Արտիստը» ճանաչեց տարվա լավագույն ֆիլմ, Ժան Դյուժարդենին` լավագույն տղամարդ դերակատար, ինքը` Միշել Հազանավիչյուսը «Օսկարի» արժանացավ որպես տարվա լավագույն ռեժիսոր:
«Այս պահին ես աշխարհի ամենաերջանիկ ռեժիսորն եմ», - Լոս Անջելեսի Kodak Theatre-ում հավաքվածներին դիմելով հայտարարեց Հազանավիչյուսը:
Ֆրանսիացի ռեժիսորը մեծ կինեմատոգրաֆ է եկել գովազդի աշխարհից: Նախկինում Հազանավիչյուսն աշխատել է ֆրանսիական Canal+ ալիքում եւ հայտնի է եղել որպես Reebok ապրանքանիշի գովազդային հոլովակների հեղինակ: Իր առաջին ֆիլմը եւս Հազանավիչյուսը նկարահանել է ֆրանսիական հեռուստաալիքներից մեկի պատվերով 1993 թվականին։
Կանացի լավագույն դերակատարման համար «Օսկարը» շնորհվեց Մերիլ Սթրիփին: «Երկաթե լեդին» ֆիլմում նա մարմնավորել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի կերպարը:
Ինքը` Մերիլ Սթրիփն իրեն հերթական «Օսկարը» շնորհելու փաստը բավական հումորով ընկալեց:
«Երբ հնչեց իմ անունը` կարծես լսեի, թե ինչպես է Ամերիկայի բնակչության կեսն ասում` «Օ ո’չ, կրկին այս կինը, նորից նրան են շնորհում «Օսկարը», - ասում էր դերասանուհին, ում անունը 1978 թվականից ի վեր 17 անգամ ընդգրկվել է «Օսկարի» տարբեր անվանակարգերում, երեք անգամ նա արժանացել է այս հեղինակավոր մրցանակին:
Ինչ վերաբերում է տարվա լավագույն օտարերկրյա կինոնկարին, ապա իրականացան հոլիվուդյան քննադատների մեծամասնության կանխատեսումները. հաղթող ճանաչվեց անցած տարվա Բեռլինի փառատոնի տիտղոսակրի` իրանցի ռեժիսոր Ասքար Ֆարհադիի «Բաժանում» ֆիլմը:
«Այս ֆիլմում Ֆարհադիին հաջողվել է ներթափանցել իրանական հանրության ամենօրյա կյանքի խորքը, ցույց տալ այն ներսից շատ պարզ մի իրադարձության` 14 տարվա ամուսինների ապահարզանի օրինակով», - գրում է ամերիկյան ամենահեղինակավոր կինոհանդեսներից մեկը` Variety-ն: