Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) մարտի 1-ի հանրահավաքում կազդարարի իր հետագա գործողությունները:
Մարտի 1-ին ընդդիմությունը նախատեսում է Ազատության հրապարակում մեծ հանրահավաք անցկացնել: Երեւանի քաղաքապետարանը հանրահավաքի անցկացման մասին Կոնգրեսի իրազեկումը ընդունել է ի գիտություն:
Հանրահավաքի ժամանակ հարգանքի տուրք կմատուցվի 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների տասը զոհերի հիշատակին:
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում անդրադառնալով առաջիկա հանրահավաքին, նշեց, որ մարտի 1-ին կխոսեն Սերժ Սարգսյանի հեռացման իրավաքաղաքական հիմքերի մասին: Այդ հիմքերը Կոնգրեսն ընդունել էր դեռեւս անցած տարվա նոյեմբերի 25-ի հանրահավաքում:
«Բնական է, որ մարտի 1-ին մենք ներկայացնելու ենք ծրագիր` մեր հետագա գործողությունների, որոնք տեղավորվում են հետեւյալ կոնցեպցիայի մեջ. ընտրությունները պետք է դառնան այս ոչ լեգիտիմ իշխանության հեռացման գործիք, միջոց», - ասաց Զուրաբյանը։
Հանրահավաքը, ըստ ՀԱԿ-ի համակարգողի, նոր իմաստ է ձեռք բերելու երկու առումով: Առաջինը պայմանավորված է մոտակա ընտրություններով, երկրորդն առնչվում է նախորդ չորս տարիների պայքարին:
«Մենք ապացուցեցինք, որ մարտի 1-ից հետո հնարավոր չէ սպանել այս ընդվզումը, ու հասարակությունը մինչեւ վերջ պայքարելու է իր իրավունքների, մասնավորապես` ընտրական իրավունքի համար», - հավելեց Զուրաբյանը:
Անդրադառնալով 2008 թվականի մարտյան իրադարձությունների հետեւանքով զոհված տասը մարդկանց մահվան հանգամանքների չբացահայտմանը` ՀԱԿ-ի համակարգողը բացահայտման միակ ուղին համարեց իշխանափոխությունը։
«Բացահայտումը իրականում շատ հեշտ գործ էր, եւ Փաստահավաք խմբի աշխատանքը ցույց տվեց, որ բոլոր փաստերը շատ հանգիստ կարելի է բացահայտել, եթե չլինի պետական ծրագիր` հանցագործությունները կոծկելու։ Եվ քանի որ այն, ինչ մենք տեսանք այս մի քանի տարիների ընթացքում, դա իսկապես հենց պետական ծրագիր էր` ոճրագործության կոծկման, մեզ համար հասկանալի է, որ ամբողջ պատասխանատվությունը ընկած է Սերժ Սարգսյանի ռեժիմի վրա», - ասաց Զուրաբյանը` շարունակելով. - «Մարդիկ, ովքեր հրամայել են կրակել ժողովրդի վրա, ամեն ինչ անելու են, որ այդ հանցագործությունը չբացահայտվի, եւ այստեղից էլ ծագում է մեկ այլ եզրակացություն, այն է` մենք լիակատար բացահայտմանը կհասնենք, երբ Հայաստանում վերականգնվի ժողովրդի իշխանությունը»։
Լեւոն Զուրաբյանի համոզմամբ` ինչպես նախորդ հանրահավաքներին, առաջիկա հանրահավաքին եւս իշխանությունը ամեն ինչ կանի, որպեսզի մարդիկ չկարողանան հասնել Ազատության հրապարակ. - «Արդեն չորս տարի է` այս պայքարի մեջ ենք։ Մեր ազգի մի մասը, ժողովուրդը, հասարակությունը պայքարում է Ազատության հրապարակ հասնելու համար, իսկ ազգի մի ուրիշ մասը` այն, որը ենթարկվում է այս ռեժիմին, այդ ռեժիմի ռեպրեսիվ մեքենան, պայքարում է, որ ժողովուրդը չհասնի Ազատության հրապարակ։ Ահա այս նույն առճակատումը մենք ունենալու ենք մարտի 1-ին»։
Ընդդիմադիր գործիչը գտնում է, որ հասարակության հայացքը պետք է ուղղվի դեպի ապագան ու արդար ընտրությունների միջոցով օրինական իշխանության ձեւավորումը:
Զուրաբյանը վերհիշեց Հրազդանի քաղաքապետի ընտրությունները: Ըստ Կոնգրեսի համակարգողի, փետրվարի 12-ին անցկացված ընտրություններում իրենց թեկնածու Սասուն Միքայելյանի արդյունքները` մոտավորապես 47 տոկոս ձայներ ստանալը, արդեն հաղթանակ է: «Այդպիսի բան չի եղել, սա նշանակում է, որ ընտրակեղծիքների պետական մեքենան արգելակում է, նա գտնվում է իր կարողությունների սահմանին, եւ ճիշտ ու գրագետ աշխատանքի դեպքում բոլոր նախադրյալները կան, որ կկարողանանք ջարդել այդ մեքենան», - հավելեց ՀԱԿ-ի համակարգողը:
Ըստ նրա, իշխանությունների` կեղծիք կատարելու կարողությունները անցած չորս տարվա պայքարի արդյունքում բավանաչափ նվազել են: Լեւոն Զուրաբյանի համոզմամբ` հասարակության ակտիվությամբ հնարավոր կլինի ապահովել, որ առաջիկա ընտրություններն իշխանությունները չկարողանան կեղծել: