Մատչելիության հղումներ

Հայտնի դարձան «Օսկար»-ի դափնեկիրները


ԱՄՆ - Միշել Հազանավիչյուսը` «Օսկար» մրցանակով, Լոս Անջելես, 26-ը փետրվարի, 2012թ.
ԱՄՆ - Միշել Հազանավիչյուսը` «Օսկար» մրցանակով, Լոս Անջելես, 26-ը փետրվարի, 2012թ.
Լոս Անջելեսի Kodak թատրոնում ժամեր առաջ ավարտվեց Ամերիկյան կինոակադեմիայի 84-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթեց եւ գլխավոր մրցանակը ստացավ ֆրանսիացի ռեժիսոր Միշել Հազանավիչյուսի «Արտիստը» ժապավենը: Հազանավիչյուսը ճանաչվեց նաեւ լավագույն ռեժիսոր, իսկ նրա «Արտիստը» ֆիլմի գլխավոր դերակատար Ժան Դյուժարդենը հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին արժանացավ Մերիլ Սթրիփը` «Երկաթե լեդի» ֆիլմում Մարգարեթ Թեթչերին մարմնավորելու համար:

Թվով ամենաշատ ոսկե արձանիկների համար պայքարում էին հենց «Արտիստը» ֆիլմը, Մարտին Սկորսեզեի «Ժամանակի պահապանը» ֆիլմը, որը հաղթեց 4 անվանակարգերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG