Մատչելիության հղումներ

Մեկնարկում են Հայաստան – ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի շուրջ բանակցությունները


Երեւանում փետրվարի 27-28-ը կայանալու են Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ մուտքի արտոնագրերի դյուրացման եւ հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրերի շուրջ բանակցություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարությունից։

Հայկական կողմի պատվիրակությունը գլխավորելու Հայաստանի արտգործնախարարի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:

Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շրջանակներում ԵՄ երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում ՀՀ քաղաքացիների` մի շարք խմբերի համար, ինչպիսիք են պաշտոնական պատվիրակության անդամները, դպրոցականները, ուսանողները, գործարարները եւ բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչները, գիտնականները եւ այլք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG